Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ` Թուրքիայի պաշտպանության նախարարությունը երկրում իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո նշանակել է 167 նոր գեներալի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ստորագրած հրամանում նշված է, որ ցամաքային զորքերը ստացել են 94 նոր գեներալ, ռազմաօդային ուժերը` 44 գեներալ, ռազմածովային ուժերը` 22 ծովակալ: 6 գեներալ նշանակվել է Գյուլհանեի ռազմաբժշկական ուսումնարանում, 1 ծովակալ էլ նշանակվել է տարբեր պաշտոններում:
Նրանք իրենց նոր պարտականությունները կսկսեն վաղվանից` չսպասելով օգոստոսի 30-ին: Բացի այդ, Պաշտպանության նախարարության տվյալներով, 311 զինվորական` ներառյալ 9 գեներալ, որոնք գտնվում են հետախուզության մեջ` կապված հեղաշրջման փորձի կազմակերպման գործի հետ:
Նախօրեին Թուրքիայի ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերի հրամանատարությունները ՊՆ-ի ենթակայության տակ են անցել: Մինչ այդ դրանք ենթարկվում էին գլխավոր շտաբին:









































