Բրիտանական Daily Mail պարբերականը ցուցադրել է վարչապետ Թերեզա Մեյի և արտգործնախարար Բորիս Ջոնսոնի կատուների կռիվը: Լարիի և Փալմերսթոնի հակամարտության մասին բազմիցս հաղորդվել է, սակայն այս անգամ գլխավոր մուկ որսացողների կռիվը հաջողվել է նկարահանել ամենայն մանրամասնությամբ:
Ինչպես նշել է պարբերականը, Դաունինգ սթրիթի համար սովորական բան է խոսքակռիվը, սակայն ոչ ճանկերի և ատամների պայքարը: Բայց վերջին շաբաթում այն դարձել է Լարիի և Փալմերսթոնի մարտի վայր: Կռվում Լարին նույնիսկ կորցրել է իր վզակապը:






































