«Փաստինֆո»–ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ ՀՔԾ քննիչ Սամվել Տոնոյանը վերջերս նշանակվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետ:
Հիշեցնենք, որ նախկին պետ, փոխգնդապետ Արսեն Այվազյանը նշանակվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնում:
Ս.Տոնոյանն արդեն 5-րդ քննիչն է, ով վերջին 1-2 ամիսներին ազատվել է ՀՔԾ-ում աշխատանքից և տեղափոխվել այլ աշխատանքի, տվյալ պարագայում` ավելի բարձր պաշտոնի:
Իրավապահ մարմինների համակարգում առաջիկայում կլինեն այլ կադրային փոփոխություններ ևս: Կայքի ունեցած տեղեկություններով՝ աշնանը կադրային փոփոխություններ են սպասվում ոստիկանության քննչական ապարատի ղեկավար կազմում:










































