Tuesday, 30 06 2026
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բաքուն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ
«Չամադանով փող ենք բաժնե»․ ՀԿԿ-ն հրապարակել է «Ուժեղ Հայաստանի» համակիրների զրույցը
Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով
10:50
Անտվերպենի ադամանդի կենտրոնը 321 ադամանդով  մատանի է նվիրել Թրամփին ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ
Երևանի քաղաքապետն  ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին
10:30
Թեհրանը կկատարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, եթե ամերիկյան կողմը նույնն անի. Փեզեշքիան
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
10:10
Լեհաստանը Ուկրաինային չի փոխանցի ՄիԳ-29 կործանիչներ
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
09:50
6 զոհ՝ Գերմանիայի մոր և մանկան օգնության կենտրոնում կրակոցների հետևանքով
Իջևանի կենտրոնական այգու վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետ
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Տեղումներ չեն սպասվում
09:10
Թրամփը պահանջել է իջեցնել բենզինի գինը
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
08:50
Ուիթքոֆը մեկնել է Կատար՝ Իրանի հետ բանակցությունների
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:30
Կեյկո Ֆուխիմորին հաղթում է Պերուի ընտրություններում՝ քվեների 100%-ի հաշվարկից հետո
Երևանում իրականացվում են ջրահեռացման և կոյուղու համակարգերի լայնածավալ աշխատանքներ

«Ռուսաստանի բոլոր նախաձեռնությունները հիմնված են խաբեության վրա»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ նախագահի նախկին թեկնածու, քաղաքագետ, իրավաբան Անդրիաս Ղուկասյանը:

 – Պարոն Ղուկասյան, օրեր առաջ մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Ղազախստանը, լինելով ՄՄ-ի առանցքային պետություններից մեկը,  նախապայման է առաջադրում Հայաստանին` անդամակցել ՄՄ-ին առանց ԼՂ-ի: Դուք ինչպե՞ս եք տեսնում ՀՀ-ի անդամակցությունը ՄՄ-ին կամ ասոցացումը ԵՄ հետ, երբ կա ԼՂ-ն ներկայիս վիճակով:

 – Մարդիկ չեն հասկանում՝ ինչ է Մաքսային միությունը և ԵՄ հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին, որն էլ հանգեցնում է նրան, որ ցանկացած նման տեղեկություն առաջացնում է հակասական արձանագանքներ: Մաքսային գոտին մի քանի պետությունների որոշումն է` վարել ընդհանուր արտաքին քաղաքականություն միջազգային առևտրի հարցում: Պետությունները միանում են իրար, և իրենց ընդհանուր սահմանը երրորդ պետությունների հետ դառնում է հավաքական կառավարման առարկա: Այսինքն՝ Հայաստանի և ԼՂ-ի սահմանը Հայաստանի՝ ՄՄ անդամակցության դեպքում դառնալու է ՄՄ մարմինների կառավարման առարկա, այդ մարմիններն են որոշելու՝ սահմանի վրա ի՞նչ կարգ պետք է գործի, պե՞տք է լինի  մաքսային կետ, չպե՞տք է լինի մաքսային կետ: Այստեղ դա ոչ թե  Ղազախստանի պահանջն է , այլ ակնհայտորեն բխում է  ՄՄ էությունից: Եթե ՀՀ-ն մտնում է ՄՄ, ապա համաձայնում է, որ իր սահմանների վրա մաքսային ռեժիմը ինքնուրույն չորոշվի, այլ  որոշվի ՄՄ մարմինների կողմից: Կրկնում եմ` դա ոչ թե Ղազախստանի պահանջն է, այլ բխում է ՄՄ սկզբունքներից, որ ԼՂ-Հայաստան սահմանի վրա դրվելու է վերահսկողություն ՄՄ կողմից: Ինչ վերաբերում է ԵՄ հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուն, ապա դա պետությունների  միջև այնպիսի հարաբերություններ է ձևավորում  միջազգային առևտրի ոլորտում, որոնք չեն  տարածվում երրորդ պետությունների վրա, այսինքն՝ Հայաստանը ԵՄ հետ մտնելով Ազատ առևտրի գոտու  հարաբերությունների մեջ, ազատ է երրորդ պետությունների հետ, ինչպիսին Իրանն է: Այդ դեպքում ԼՂ-ի հետ հարաբերություններ սահմանելն իր կամքից է  բխում: Առանձնահատկությունը ԵՄ հետ Ասոցացման  և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերի կայանում է նրանում, որ ԵՄ-ն  հավաքական առաջարկ է արել: Եթե դա լիներ միայն Հայաստանին ուղղված  առաջարկ, անշուշտ,  այն կլիներ գրավիչ, բայց դա մի առաջարկ է, որն ուղղված է Ադրբեջանին, Վրաստանին, Հայաստանին, որը Հայաստանի համար բարդություններ է ստեղծում, որովհետև ԵՄ-ն Ադրբեջանին էլ է նմանատիպ առաջարկ ուղարկում և ԼՂ կարգավիճակի խնդիրը այս դեպքում դառնում է էական: Ինչպիսի՞ վիճակում պետք է ԼՂ-ն հայտնվի, երբ Ադրբեջանը, Հայաստանը ունեն ԵՄ հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիր, ԼՂ-ն այս դեպքում ի՞նչ վիճակում է հայտնվում: Սա մի խնդիր է, որն, անշուշտ, ՀՀ-ԵՄ, Ադրբեջան-ԵՄ բանակցությունների շրջանում ունի որոշակի դերակատարություն: Մենք գիտենք, որ ԵՄ-ն միաժամանակ գտնվում է  ԵԱՀԿ պետությունների տարածքում և իրենց մոտեցումը  ԼՂ այսօրվա կարգավիճակին այն է, որ դա Ադրբեջանի կազմում մի սեպարատիստական ռեգիոն է, որը պայքարում է իր անկախության համար: Նման դրության մեջ, բնականաբար, ԵՄ-ն  փորձելու է  Հայաստանին հարկադրել ճանաչում: Երևի թե այլ բան չի կարող լինել, որովհետև դա կնշանակեր, որ բալանսը ԵՄ կողմից Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ խախտված է լինելու՝ հօգուտ Հայաստանի: Հետևաբար այստեղ կա խնդիր, որը որ նույնպես խնդրահարույց է, թեպետ  ԵՄ հետ  Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին չի ենթադրում որ ԵՄ-ն հնարավորություն կունենա Հայաստան-ԼՂ սահմանը ինչ-որ հավաքական մարմնի միջոցով վերահսկել, ինչպես որ  ՄՄ դեպքում: Այնուամենայնիվ վստահ եմ, որ ԵՄ-ն այս հարցի  շուրջ որոշակի պայմաններ պետք  է Հայաստանի առաջ դնի, որոնք որ պետք է համաձայնեցվեն ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների հետ: Սա է իմ մտավախությունը եղել ի սկզբանե ԵՄ «Արևելյան գործընկերություն»  ծրագրի հետ կապված:

 – Այդ դեպքում, ինչպե՞ս եք պատկերացնում տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացները:

 – Առհասարակ իմ պատկերացումն այն է, որ  մինչև Վրաստանին, Ադրբեջանին, Հայաստանին եվրոպական շուկաներին միացնելը, արժե մտածել, որ Վրաստանը, Ադրբեջանն ու Հայաստանը որոնեն  ճանապարհներ իրենց տարածքներում  միասնական տնտեսական գոտի ստեղծելու համար: Մենք այսօր տեսնում ենք, որ տարածաշրջանում չունենք նախադրյալներ  ինտեգրացիոն  որևէ գործընթացի համար, իսկ մեզ առաջարկում են հավաքական կերպով միանալ այս կամ այն աշխարհաքաղաքական համակարգին: Ես վստահ չեմ, որ դա կլինի արդյունավետ: Մենք տեսել ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը մասնակից են տարբեր միջազգային կազմակերպությունների, միությունների` պետական և միջպետական մակարդակով: Օրինակ՝  ԱՊՀ-ում  բավականին հարուստ արժեքային համակարգ   և սկզբունքներ են գործում, բայց չեն կատարվում: Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ԱՊՀ պետությունների սկզբունքներից և ոչ մեկը չի գործում: Քսան տարվա փորձը ցույց է տալիս, որ ինչ-որ համաձայնագրի հավաքական միանալը տարածաշրջանի պետություններին ոչինչ չի տալիս, ընդհակառակը` մենք ունենում ենք նոր  օջախ, հարթակ, որտեղ ավելի մեծ ծավալով սկսվում է  պայքար իրար դեմ, ազգամիջյան հարաբերություններն էլ ավելի սրվում են: Վրաստանը, Հայաստանը չունեն կոնֆլիկտ և կարող են սկիզբ դնել միասնական  տնտեսական տարածք ստեղծելու գործընթացին` նկատի ունենալով, որ  հեռանկարում Ադրբեջանը ևս կմիանա այդ տարածաշրջանային նախաձեռնությանը: Այսօր ես գտնում եմ, որ դրա մասին է պետք մտածել: Դա  ավելի իրատեսական և անհրաժեշտ ծրագիր է՝  պետք է ունենալ մեր տարածաշրջանում ընդհանուր տնտեսական տարածություն, քան այսպես գեոպոլիտիկ միություններին միանալ, որտեղ որ բոլոր դեպքերում մեր կարողությունը տնօրինելու, մեր ազգային շահերին վերաբերվող  հարցերն էապես նվազելու են:

 – Այսինքն՝ սկզբից տարածաշրջանը պետք է միավորվի, որից հետո դրվի տարածաշրջանի ինտեգրման հարցը:

 – Այո, այդ ամենից հետո պետք  է որոշի տարածաշրջանը` որ աշխարհաքաղաքական կենտրոնին է միանում, թե  անկախ է մնում: Պարզապես մենք տարիներ շարունակ գտել  ենք, որ տարածաշրջանում գտնվող  պետությունները ռեսուրս չունեն իրենց ինքնուրույն տնտեսական, անվտանգության քաղաքականությունը  վարելու, կախված են ռազմական հարցերում ՌԴ-ից, ԵՄ-ից տնտեսական հարցերում, ուստի ինտեգրացիոն իրենց սեփական հնարավորությունները երբեք չեն դիտարկվել: Դա մեծագույն սխալ է: Հիմա, երբ Հայաստանն անելանելի վիճակում է  գտնվում, մենք ունենք կրիմինալ ռեժիմ, կրիմինալ օլիգարխիա, մի՞թե կրիմինալ օլիգարխիան պետք է լինի  Հայաստանը դեպի Եվրոպա տանող  քաղաքական ուժը: Դա արժեզրկում է  այդ ամբողջ ծրագիրը: Գանգստերների  միջոցով եվրոպական ընտանիքին ասոցացվել չի կարելի: Նույնիսկ եթե ԵՄ-ն պատրաստ է մաֆիոզների հետ գործարքներ կնքել, այդ գործարքները կմնան թղթի վրա և չեն կատարվի, քանի որ գանգստերները երբեք չեն կատարում իրենց պայմանավորվածություններն օրինական մարմինների հետ: ԵՄ-ն այսօր փորձում է  չտեսնել, որ այն մարդիկ, ովքեր որ ներկայացնում են Հայաստանը որպես կառավարություն կամ  նախագահ,  իրականում  կազմակերպված հանցավոր խմբեր են: Բայց  ԵՄ-ն ամեն կերպ մեսիջներ է  ուղարկում հանրությանը, որ ինքն այդ գանգստերների հետ պատրաստ է  համագործակցել, ինչը և լուրջ  հարված է հանրությանը, որովհետև մարդիկ հիասթափվում են ժողովրդավարական արժեքներից:  Եվրոպական արժեքները Եվրոպան իջեցնում է գանգստերական մակարդակի:

 – Բայց չէ՞ որ Ասոցացման բանակցությունների արդյունքում արդիականացվում  են տնտեսությունը և մի շարք ռազմավարական կարևորություն ունեցող ոլորտներում գործող համակարգերը:

 – Դա նույնն է, որ գայլերը նշանակված լինեն ոչխարներին կառավարելու և իրենք իրենց մեջ պայմանավորվեն  ոչխարներին ինչ կարգով, երբ  և ինչպես է պետք ուտել: Մենք առ այսօր ունեցել ենք իրադրություն, որ այդ քրեաօլիգարխիկ խավը հենց այդպես է իրեն պահել՝ ում, որտեղ ուզել կերել է: Բազմաթիվ օրինակներ ունենք` Վահե Ավետյան, Արտակ Բուդաղյան: Նախկինում բազմաթիվ  դեպքեր, որոնք հանրային չէին դարձել: ԵՄ անալիտիկ կենտրոնների, որոշումներ պատրաստող ուժերի պատկերացումը, որ գայլերի հետ միասին կարելի է կոնսուլտացիա անելով ոչխարների կարգավորման ինչ-որ մի պայմանավորվածության գալ և չկարգավորել այդ հարցը, կյանքի հիմքեր չունեցող տեսություն է: Մարդիկ ոչխար չեն:

 – Նույն ճանապարհով Մաքսային միությո՞ւնը չի շարժվում, թեև պնդումներ կան, որ Մաքսային միության օրակարգում Հայաստանի անդամակցության հարց չկա:

 – Հայաստանն, իմ կարծիքով, ՄՄ չպետք է մտնի, որովհետև Մաքսային միությունը, ինչպես և առհասարակ ՌԴ-ի բոլոր նախաձեռնությունները անարդարության և խաբեության վրա են հիմնված լինում ի սկզբանե: ԱՊՀ համաձայնագիրը՝ ՌԴ կողմից նախաձեռնված, ի սկզբանե խախտումների վրա էր հիմնված: Ամբողջ քսան տարվա քաղաքական գործունեությունը, որը նախաձեռնում էր ՌԴ-ն, ունի շատ բացասական  պատմություն և շատ բացասական հիմք: Դա  ելնում է ՌԴ իշխանության օլիգարխիկ և ավտորիտար  էությունից: Առհասարակ ՌԴ բոլոր նախաձեռնություններն են շատ բացասական հետևանքներ ունենում: Մենք տեսնում ենք, որ ՀՀ-ՌԴ ռազմական հարաբերությունները խորին ճգնաժամ են ապրում: ՌԴ-ն և ամբողջ ԵԱՀԿ-ն խախտում են իրենց իսկ պայմանագրային ֆունդամենտալ դրույթները՝ տարածաշրջան վաճառվում է այն քանակով զենք, որն էապես փոխում է  Տաշքենդի համաձայնագիրը: Չէ՞ որ Հայաստանին հարկադրեցին միանալ դրան, խախտվում է նաև  ՀԱՊԿ-ի համաձայնագիրը,  Եվրոպայի սպառազինության  քանակը կարգավորող համաձայնագիրը: Որտե՞ղ են  ԱՄՆ-ն,  Ֆրանսիան,  ԵԱՀԿ մյուս պետությունները, ինչո՞ւ չեն ասում, որ ԵԱՀԿ անդամ պետությունը 100-ից ավել տանկ է մատակարարում Ադրբեջանին, որի հետևանքով Ադրբեջանը Եվրոպայում սահմանված քվոտաներից դուրս է գալիս: Այսինքն՝ մենք փաստի  առաջ ենք կանգնած ԵԱՀԿ տարածքում, ուր կա կոնսենսուս այս տարածաշրջանում ունենալ ավելի զուսպ ռազմական դրություն:

 Տեսեք՝ ամեն անգամ մատնանշում են ՄԱԿ-ի բանաձևերը, բայց ՄԱԿ-ի բանաձևերն արգելում են  որևէ մեկին զենք  մատակարարել տարածաշրջանում: 1993թ.  Ուկրաինան խախտեց այդ  բանաձևի պահանջները, 150 տանկ մատակարարեց Ադրբեջանին, և մենք տեսանք, թե Ադրբեջանն ինչպես 1993թ. ձեռնարկեց մեծ հարձակում, որի պատճառով էլ տասնյակ  հազարավոր մարդիկ զոհվեցին:  Այդ նույնն անում է ՌԴ-ն: Ինչպե՞ս կարող է  ՌԴ-ն մասնակից լինել ԼՂ կոնֆլիկտի  կարգավորման  ֆորմատին, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` պահանջել Հայաստանից հարգել ՄԱԿ-ի բանաձևը, որն ինքը՝ ՌԴ-ն, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, չի կատարում: Այս հակասությունները ճգնաժամ  են ստեղծում բոլոր միջազգային ինստիտուտների համար: Պատճառն այն  է, որ  այն, ինչ լավ է Եվրոպայի համար, ընդունելի չէ այս տարածաշրջանի համար, և մենք պետք է տարածաշրջանում մտածենք ինքնուրույն համագործակցության մասին, տարածաշրջանի տնտեսական ընդհանուր գոտի ստեղծելու մասին, պետք է տարանջատվենք նաև ԵԱՀԿ-ից, որովհետև դրա սկզբունքները չեն կատարվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում