Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի Հաթայ նահանգի Յայլադաղ շրջանի տարածքն են ընկել 17 հրետանային ու ականանետային արկեր:
Միջադեպը գրանցվել է Սիրիայի Լաթաքիա շրջանում կառավարական զորքերի ու թուրքմենների միջև գրանցված բախումների ժամանակ: Զոհերի ու ավերածությունների մասին ոչինչ չի հաղորդվել:
Թուրքական սահմանապահ զորամասերը պատասխան կրակ են բացել:










































