Ամերիկյան փոփ-աստղ Բեյոնսեն ԱՄՆ-ի Անկախության օրվա կապակցությամբ նվեր է արել իր երկրպագուներին: Գեղեցկուհին նոր լուսանկարներ է հրապարակել համացանցում:
Որոշ լուսանկարներում փոփ-աստղը «հայրենասիրական» հագուստով ցուցադրում է իր գայթակղիչ մարմինը, իսկ լուսանկարներից մեկում հայտնվում է դստեր՝ Բլյու Այվիի հետ, ում թաքցնում է մամուլից: Դստեր հետ լուսանկարում ոճային մայրիկին ստվերում է թողնում տոնական շրջազգեստով աղջնակը, ով հասցրել է գրավել մայրիկի երկրպագուներին:













































