Բելգիացի 15-ամյա տաղանդի` Ժուլյեն Նգոյի տրանսֆերի համար լուրջ պայքար է սկսվում: Երիտասարդ հարձակվողն իր խաղով գրավել է եվրոպական բազմաթիվ գրանդերի ուշադրությունը: Ժուլյենի ծառայություններով հետաքրքրված են «Չելսի»-ն, «Արսենալ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն, «Տոտենհեմ»-ը, «Ռեալ»-ը, «Բարսելոնա»-ն և ՊՍԺ-ն:
«Հայրս բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում: Սակայն նա կարծում է, որ Անգլիայի առաջնությունը լավագույն տարբերակն է ինձ համար: Ինքս դեռևս տատանվում եմ «Չելսի»-ի կամ «Բարսելոնա»-ի ընտրության հարցում»,- նշել է Նգոյը:
Նախորդ մրցաշրջանում երիտասարդ տաղանդը 25 գոլ է հեղինակել և դարձել U-16 հավաքականների առաջնության լավագույն հարձակվող:
Նգոյի մեծ հետաքրքրություն առաջացրեց Բելգիայի U-16 հավաքականի կազմում անցկացրած երկու խաղերից հետո: 1.84 մ հասակ ունեցող հարձակվողը աչքի ընկավ Սլովակիայի և Ուկրաինայի հավաքականների դեմ խաղերում:







































