Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի և «Միլան»-ի նախկին գլխավոր մարզիչ Արիգո Սակին չի կասկածում, որ կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին խաղային որակներով գերազանցում է իր գլխավոր հակառակորդին՝ «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուին:
«Քրիշտիանուն պրոֆեսիոնալիզմի օրինակ է: Ռոնալդուն չունի Մեսսիի տաղանդը, բայց նա նույնպես մեծ ֆուտբոլիստ է»,- Սակիի խոսքերը մեջբերում է La Nación պարբերականը:
Հիշեցնենք, որ Սակին ավելի վաղ հայտարարել էր, որ Մեսսին արգենտինական ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողը չէ և անհատականությամբ ու տաղանդով զիջում է Դիեգո Մարադոնային:










































