Lenta.ru-ի փոխանցմամբ՝ պոկեմոնների որսի համար ճանապարհորդների շրջանում ամենամեծ ժողովրդականություն վայելող ուղղությունների ցուցակը գլխավորել է հարավկորեական Սոկչհո քաղաքը: Այս մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան:

Սեուլի մոտ գտնվող այդ բնակավայրում կես ժամվա ընթացքում հնարավոր է որսալ ավելի քան 30 տարբեր պոկեմոն և մասնավորապես՝ Պիկաչու: Միայն այնտեղ կարելի է հանդիպել Ֆարֆետչ անունով ամենահազվադեպ հրեշներից մեկին:
Երկրորդ տեղում Նյու Յորքն է: Վիրտուալ էակներին կարելի է փնտրել Empire State Building երկնաքերում, Ազատության արձանի մոտ և Կենտրոնական այգում:

Եռյակը եզրափակում է Տոկիոն:

Առաջատար տասնյակում ընդգրկվել են նաև Հռոմը, Սան Ֆրանցիսկոն, Նոր Զելանդիայի խոշորագույն քաղաք Օքլենդը, Հավայան կղզիների մայրաքաղաք Հոնոլուլուն, Լոնդոնը, գերմանական Վոլֆսբուրգն ու Վիեննան:












































