Տեկտոնական տեղաշարժերի պատճառով ավստրալական մայրցամաքը վերջին 22 տարում 1.5 մետրով շարժվել է դեպի հյուսիս։ Այս մասին հայտնում է ScienceAlert-ը՝ հղում անելով ավստրալացի գիտնականներին։ Այդ եզրակացություններն արվել են GPS-չափումների հիման վրա։
Ավստրալացի գիտնականներն արդեն պատրաստ են փոփոխություններ ներմուծել մայրցամաքի աշխարհագրական կետերի պաշտոնական կոորդինատներում։
Ավստրալիայի մայրցամաքն ամենաարագ տեղաշարժվողն է մոլորակի բոլոր մայրցամաքների շարքում։ Այն տարեկան 7 սմ արագությամբ շարժվում է դեպի հյուսիս և փոքր-ինչ՝ արևմուտք։ Այդ տեղաշարժը ուժեղ լարվածություններ է առաջացնում երկրակեղևում, որոնք կարող են հանգեցնել հզոր երկրաշարժերի։
«Ոչ հեռավոր ապագայում մեզ մոտ կհայտնվեն առանց վարորդների մեքենաներ, որոնց համար 1.5 մետրը կնշանակի մուտք այլ գոտի»,- ABC հեռուստաալիքի եթերում ասել է Դեն Ջաքսան Geoscience Australia կազմակեպությունից:






































