Հնդկաստանի արևելքում գտնվող Բիխար նահանգի Բոդխգա շրջանի Մախաբոդխի տաճարում մի շարք պայթյունների հետևանքով զոհվել է 2 մարդ: Առաջին պայթյունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 05:15-ին, որին հետևել են ևս 4-ը՝ շինության ներսում և համալիրի տարածքում: Անմիջապես դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, որը վնասազերծել ևս մեկ ռումբ: Այս մասին հաղորդում է տեղի մամուլը:
Պայթյունները եղել են ոչ մեծ ուժգնության:
Ահաբեկչության հետևանքով տուժել են բուդդայական տաճարի սպասավորը և ուխտավորրը, որին հիվանդանոց են հասցրել:
Ըստ ավանդության՝ տաճարը կառուցվել է այն վայրում, որտեզ Գաուտամա Սիդխարտխան դարձել է Բուդդա:










































