Իսպանացի լուսանկարիչ Ջոն Ուրիարթեն հիանալի ֆոտոնախագիծ է մտահղացել: Նա ցանկացել է այնպիսի լուսանկարներ ստեղծել, որոնցում կզգացվեր ոչ միայն հետերոսեքսուալ հարաբերությունների հավասարակշռությունը, այլև կզգացվեր այն անհարմարությունը, որը տղամարդը զգում է հարաբերություններում եղած փոփոխություններից հետո:
«Տղամարդիկ՝ ազդեցության տակ» անվանումը կրող նախագիծը նա սկսել էր նրանից, որ լուսանկարել էր զույգին միասին: Բայց որոշ ժամանակ անց հասկացել էր, որ այն ավելի ազդեցիկ կլինի, եթե լուսանկարի միայն տղամարդկանց՝ իրենց ընկերուհիների հագուստով, և այն տանը, որտեղ նրանք միասին ապրում են:
Ուրիարթեն երեք տարի ԱՄՆ-ում և Իսպանիայում աշխատել է նախագծի վրա:











































