Լոնդոնի «Չելսի»-ն մտադիր է ձեռք բերել «Էվերտոն»-ի հարձակվող Ռոմելո Լուկակուի տրանսֆերային իրավունքները:
23-ամյա հարձակվողի տեղափոխության համար լոնդոնցիներն «Էվերտոն»-ին են առաջարկել 67 միլիոն ֆունտ (80 միլիոն եվրո):
Նշվում է, որ Լուկակուն ևս դեմ չէ վերադառնալ «Չելսի», որտեղ հանդես է եկել 2011-2014 թվականներին:








































