Saturday, 27 06 2026
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

Վարդավառի ժողովրդական և կրոնական ավանդույթները

Ազգային տոների շարքում Վարդավառն ամենաուրախ տոներից է, երբ անկախ սեռից, տարիքից սոցիալական դիրքից` բոլորը մասնակցում և ուրախանում են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ազգագրագետ Սամվել Մկրտչյանն ասաց, որ տոնի խորհուրդն առաջին հերթին տվյալ օրը կատարվող ուխտագնացություններն էին` դեպի մոտակա սրբավայրեր: Կարևոր էր, որ սրբավայրի մոտ ջուր լիներ, որտեղ ուխտավորները կկարողանային լողանալ և իրար ջրել: Մարդիկ իրենց հետ սրբավայրեր էին տանում նախօրոք պատրաստված ավանդական ուտեստներ, որից «փայ» էին հանում ինչպես տվյալ սրբավայրի հանգուցյալներին, այնպես էլ բաժանում էին մեկմեկու: Ուխտագնացության ժամանակ տարածված էին մատաղները, մարդիկ իրար մրգեր, ծաղիկներ և հիմնականում վարդ էին նվիրում, որի ժամանակ երգում էին ժողովրդական երգեր:

Ազգագրագետը նշեց, որ քրիստոնեության ընդունումից հետո տոնի հեթանոսական մասը պահպանելով հանդերձ` այն համալրվել է այլ սովորույթներով. «Վարդավառի տոնին մարդիկ հացահատիկի հասկեր էին հավաքում և տանում եկեղեցի, որպեսզի քահանան օրհներ: Մարդիկ հավատում էին, որ օրհնած հասկը զերծ կպահի դաշտերը կարկտից: Աղջիկները ցորենի հասկերից հյուսում էին խաչբուռներ և գիշերը նետում հարազատների կամ հարևանների տանիքը»:

Նա նշեց, որ աղջիկներն առավոտյան շրջում էին այն տներով, որտեղ խաչբուռ են նետել և դրա փոխարեն ստանում նվերներ:

Տոնի գիշերը վառվում էին խարույկներ, որի շուրջ թեժանում էր երգն ու պարը: Իսկ մինչ այդ կազմակերպվում էին լարախաղացություններ, տոնավաճառներ: Մարդիկ հատուկ այս օրվա համար աղավնի էին պահում, որոնց տերերը վարժեցնում էին: Հենց այս օրը նրանց հանդիսավոր բաց էին թողնում և հիանում նրանցով:

Ինչպես հիշեցրեց ազգագրագետը, սա գալիս է Վարդավառը Նոյ նահապետին կապելու հետ: Ըստ ավանդության, երբ Նոյը ջրհեղեղից հետո Մասիսի գագաթից իջավ և հասավ Նախիջևան, սկսվեց Նավասարդ ամիսը: Ջրհեղեղի հիշատակը վառ պահելու համար Նոյն իր որդիներին պատվիրեց ամեն տարի Նավասարդ ամսին իրար վրա ջուր ցանել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում