Ֆրանկֆուրտի ավտոսրահում կներկայացվի Mercedes-Benz S-դասի հիբրիդը: Արտադրողը խոստանում է, որ այն կդառնա ամենատնտեսող մոդելը, իսկ էկոլոգիապես կարող է մրցել Porsche Panamera S E-Hybrid-ի հետ:
Ապագա հիբրիդի տեխնիկական բնութագրերը դեռ չեն մանրամասնվում, բայց արդեն հայտնի է, որ այն կոչվելու է S500 Plug-In Hybrid:
Տորոնտոյում կայացած միջոցառման ժամանակ Mercedes-Benz-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ վնասակար արտանետումները յուրաքանչյուր կիլոմետրի համար չեն գերազանցի 75գ СО2:
Հարկ է նշել, որ որոշ փորձագետներ չեն կասկածում նոր հիբրիդի այդ հնարավորություններին: Ներկայում պրեմիում դասի ամենաէկոլոգիական հիբրիդը Porsche Panamera S E-Hybrid-ն է, որը յուրաքանչյուր կիլոմետրի վրա արտանետում է 71գ СО2:











































