Մի քանի օր առաջ երաժշտական զույգ Ավրիլ Լավինը և Չադ Քրյուգերը 50 հյուրերի մասնակցությամբ շքեղ հարսանիք են կազմակերպել, իսկ այսօր հայտնվել են տոնակատարության առաջին լուսանկարները:
Այսպես, արարողության ժամանակ թեև հարսնացուն եղել է սև զգեստով, բայց նախահարսանեկան ընթրիքի ժամանակ նա ընտրել է ավանդական սպիտակ զգեստը: Ավրիլի խոսքերով՝ ինքը ցանակնում էր, որ հարսանիքը հիշվող լինի։
«Ես ցանկանում էի, որ այն լավագույններից լավագույնը լինի: Ես ամրոց գտա, մենք եղանք այնտեղ, այն իդեալական էր»,- ասել է երգչուհին:









































