«Մեր երկիրը հայտնվել է ամուսնությունից դժգոհ կնոջ կարգավիճակում: Երբ կատարել ես քայլ, ինչ-ինչ պատճառներով կյանքդ չի ստացվել այնպես, ինչպես դու ես երազել, և կողքից խորհուրդ են տալիս բաժանվել, վախենում ես, հաշվի ես նստում հասարակության կարծիքի հետ…»,- այս մասին այսօր «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը՝ հավելելով, որ նման պարագաներում շահել են նրանք, ովքեր խիզախություն են ունեցել փոխելու իրենց կյանքը: «Նույնը մեր երկրում է, ամեն ինչից դժգոհ ենք՝ սկսած բժշկությունից, վերջացրած կրթության ոլորտով, բոլոր ոլորտների վիճակը սարսափելի է: Ամեն ինչից դժգոհ ենք, բայց վախենում ենք պետության հիմքերը խարխլելուց, բայց դրանք այս վիճակով էլ ամուր չեն»:
Լուսինե Բադալյանի դիտարկմամբ՝ հասարակությունն սկսում է արթնանալ:
Անդրադառնալով «Սասնա ծռեր»- ի գործողություններին՝ Լուսինե Բադալյանը նշեց, որ դրանք չի որակի որպես ահաբեկչություն: «Ես վստահում եմ այն մարդկանց, ովքեր հուսահատ քայլի են գնացել և շատ կուզենայի, որ այս ամենը խաղաղ ճանապարհով ավարտվեր»,- նշեց հաղորդավարուհին՝ կոչ անելով գտնել լուծում՝ երկիրն ուշքի բերելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում: