Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը չի բացառում Թուրքիայի հետ համաձայնության խափանումը անօրինական միգրացիայի հարցով, հայտնում է Anadolu գործակալությունը:
Ավստրիական Kurier պարբերականին տված հարցազրույցում Յունկերը գնահատել է ԵՄ-ի և Թուրքիայի միջև պայմանավորվածությունների իրացման ընթացքը:
«Պայմանավորվածության չեղարկման ռիսկը շատ բարձր է: Հաջողությունը շատ փխրուն է: Նախագահ Էրդողանը մի քանի անգամ ակնարկել է համաձայնության չեղարկման ցանկությունը»,- ասել է նա:
Յունկերը ընդգծել է, որ պայմանավորվածությունների չեղարկման դեպքում Եվրոպան կրկին դեմ առ դեմ կկանգնի փախստականների հոսքի հետ:






































