«Կլինի հարթակ, չի լինի, կլինեն ղեկավարներ, չեն լինի, դա էական չի։ Մարդիկ ի վիճակի են ադեկվատ որոշումներ կայացնել և կյանքի կոչել դրանք»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով ահաբեկչության գլխավոր նպատակներից մեկը կետային այնպիսի հարված հասցնելն է, որ հնարավորինս շատ մարդ վախենա։ «Իշխանությունը դեմոնստրատիվ կերպով պատժում է ցույցի մասնակիցներին, վախցնում, որ մյուսները դուրս չգան փողոց։ Դա տեղի ունեցավ նաև երեկ»,-նկատեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իշխանության խնդիրը նաև այն է, որ ոչ միայն վախեցնի, այլը դրա համար մեղավորներ գտնի։
Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի կողմից այսօր տրված վերջանժամկետին, որից հետո գնդի տարածքում հրաձգություն է սկսվել և ոստիկան է կրկին զոհվել, ապա Հովհաննիսյանի խոսքով, իշխանությունները գնում են դրան, քանի որ հասկանում է, որ հեղափոխություն է հասունանում, և իրենք որոշել են դա ճնշել ցանկացած հնարավոր մեթոդներով։
«Իշխանությունները չեն կանգնելու որեւէ մեթոդի առաջ՝ լինի դա այրունահողություն, թե այլ ռեպրեսիվ ճանապարհ։ Բայց նրանց դա չի հաջողվի, քանի որ ցանկացած ռեպրոսիվ հաջողություն ժամանակավոր է։ Այսօր իշխանությունը բացի ոստիկանական ռեսուրսից, այլ ռեսուրս, ըստ էության, չունի»,-ավելացրեց մեր զրուցակիցը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում









































