Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Մոլդովայի Օմբուդսմեն Անատոլի Մունթեանուի հետ, ով համակարգում է Մոլդովայի խորհրհդարանական փաստաբանների աշխատանքը:
Հեռախոսազրույցից ժամեր անց Հայաստանի Օմբուդսմենը ստացել է հետևյալ ուղերձը. «Հարգելի պարոն Կարեն Անդրեասյան, Հայտնում եմ իմ ափսոսանքը վերջերս Հայաստանի Հանրապետության Խորհրդարանում ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից կազմակերպված «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
Խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի հայտարարությունը, իհարկե, չի արտացոլում Մոլդովայի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտի դիրքորոշումը նման նուրբ հարցի շուրջ: Մոլդովայի Մարդու իրավունքների կենտրոնը, ինչպես նաև այլ պետությունների օմբուդսմենների հաստատությունները ապաքաղաքականացված են և նրանց գործողությունները բացառապես ենտրոնացած են մարդու իրավունքների պահպանման դիտարկման ուղությամբ:
Մոլդոլվայի և Հայաստանի օմբուդսմենների գրասենյակները պահպանել են մշտապես կայուն համագործակցության և փոխադարձ աջակցության հարաբերություններ, և Խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի հայտարարությունները չպետք է երկու հաստատությունների միջև գշտության պատճառ հանդիսանան: Հուսով եմ, որ այն ինչ պատահեց Երևանում չի ազդի Մոլդովայի Հանրապտեության և Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատույթունների ավանդական հարգանքի և արդյունավետ համագործակցային հարաբերությունների վրա:
Օգտագործելով այս հնարավորությունը՝ ցանկանում եմ վերահաստատել, որ այս երկու պետություններում մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն իրականացնելու նպատակով օմբուդսմենի հաստատությունը բաց է համագործակցության համար:
Անատոլի Մունթեանու՝ Մոլդովայի Մարդու իրավունքների կենտրոնի տնօրեն, Խորհրդարանական փաստաբան»








































