«Տոտենհեմ»-ի նորեկ ֆուտբոլիստ Պաուլինյոն իր առաջին հարցազրույցն է տվել լոնդոնյան թիմի խաղացողի կարգավիճակում:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Տոտենհեմ»-ին՝ ինձ վստահելու համար: Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ այս ակումբում: Գիտեմ, որ բարդ է լինելու, բայց կարծում եմ՝ կօգնեմ թիմակիցներիս հաջողության հասնել:
Բրազիլիայում ես հետևել եմ Անգլիայի Պրեմիեր Լիգայի հանդիպումներին: Գիտեմ, որ «Տոտենհեմ»-ում բազմաթիվ լավ ֆուտբոլիստներ կան: Հուսով եմ՝ միասին հաղթանակներ կտանենք»,- Պաուլինյոյին մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ բրազիլացի կիսապաշտպանի տեղափոխության դիմաց 17 մլն ֆունտ է վճարել «Կորինտիանս»-ին:








































