Համի վրա ազդող 2 սպիտակուցների առկայությունը մեծ դեր է խաղում սպերմատոզոիդի նորմալ ձևավորման մեջ: Դրա հետ կապված՝ սննդային հավելումները կարող են որոշ չափով ազդել տղամարդկանց մոտ անպտղության զարգացման վրա: Այս մասին հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում:
Ամերիկացի գիտնականների խումբը՝ Բեդրիչ Մոսինգերի գլխավորությամբ, հայտնաբերել է, որ համի համար պատասխանատու սպիտակուցների միաժամանակյա բացակայությունն արական սեռի մկների մոտ անպտղություն է առաջացրել: Նրանցից TAS1R3-ն արձագանքում է սպիտակուցների համին: Մյուսը՝ GNAT3-ը, կատարում է համային ռեցեպտորների ազդակները նյարդային համակարգին փոխանցելու գործառույթները:
Ցանկանալով պարզել, թե ինչպես են դրանք ազդում մարդկային օրգանիզմի վրա, գիտնականները լաբորատոր պայմաններում մկներին զրկել են GNAT3 սպիտակուցից՝ այն փոխարինելով TAS1R3 տարբերակով: Կենդանիները կարողացել են բազմանալ: Սակայն, երբ այդ սպիտակուցը ևս արգելափակել են, կենդանիների մոտ անպտղություն է առաջացել:
Բանն այն է, որ այս սպիտակուցն արգելափակելու վրա կարող է ազդել նաև լակտոզիլ «սննդային հավելումը» և մի շարք հերբիցիդներ, որոնք գյուղատնտեսության մեջ օգտագործվում են վնասատու միջատների դեմ պայքարում:










































