Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կարող է բաց թողնել ոչ միայն Եվրոպայի Սուպերգավաթի խաղարկության «Սևիլիա»-ի դեմ խաղը, այլ նաև Պրիմերայի առաջիկա մրցաշրջանի մեկնարկային տուրի` «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ հանդիպումը, որը կայանալու է օգոստոսի 21-ին:
«Վնասվածքից հետո Ռոնալդուին 1 ամիս է անհրաժեշտ` վերականգնվելու համար: Այնուհետև ժամանակ է պետք մարզավիճակը վերականգնելու համար: Քրիշտիանուն չի կարող խաղադաշտ դուրս գալ մեկ ամիս ապաքինումից անմիջապես հետո:
Սուպերգավաթի խաղարկության և Պրիմերայի մեկնարկի միջև ընկած ժամանակահատվածը 1 ամիս է: Կասկածումեմ, որ նա կկարողանա դուրս գալ խաղադաշտ»,-Goal-ը մեջբերում է Զիդանի խոսքերը:









































