Մուհամմադ Մուրսիի կողմնակիցները մտադիր են զանգվածային ակցիա անցկացնել ընդդեմ Մուրսիի` իշխանությունից բռնի հեռացման և «Մուսուլման եղբայրների» ղեկավարների ձերբակալությունների, հաղորդում է BBC-ն:
Ուրբաթ օրը Եգիպտոսում Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև բախումների հետևանքով զոհվել է 30 մարդ, վիրավորվել ավելի քան 1000-ը:
Կահիրեի Թահրիր հրապարակում հակամարտությունը շարունակվել է ամբողջ գիշեր, կողմերը քարեր և շշեր են նետել միմյանց վրա:
Մուրսիի հակառակորդները նույնպես մտադիր են ակցիա անցկացնել ընդդեմ «Մուսուլման եղբայրների»: Ակցիան կանցկացվի կիրակի:









































