Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է հետ կանչել իրեն վիրավորած թուրքերի նկատմամբ դատական հայցերը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Թուրքիայում գոյություն ունի նախագահին վիրավորելու մասին հոդված, որով նախատեսվում է տուգանք կամ մինչև 4 տարվա ազատազրկում: Որոշ ընդդիմադիր ակտիվիստների կարծիքով՝ այդ հոդվածը օգտագործվում է Էրդողանի քննադատների դեմ պայքարում:
2014 թվականից ի վեր՝ նախագահական ընտրություններում Էրդողանի հաղթանակից հետո, նրան վիրավորելու մեղադրանքով 1845 մարդու նկատմամբ հարուցվել է դատական գործ: Այդ մասին 2016 թվականի մարտին հայտարարել է երկրի արդարադատության նախարարը:








































