Ադրբեջանցի գրող, կինոռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից: Ինչպես հաղորդում է Contact.az-ը, նա նման քայլի է դիմել Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցելու համար:
«Ադրբեջանի ընտրական օրենսգիրքը պահանջում է, որ նախագահի թեկնածուն չունենա երկքաղաքացիություն և պարտականություն այլ երկրների առջև»,- ասել է Իբրահիմբեկովը:
Ադրբեջանում նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերին: Իբրահիմբեկովին առաջադրել է ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը, որի ղեկավարն է գրողը: Այն միավորում է Ադրբեջանի տարբեր քաղաքական կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ:









































