«Առաջին լրատվական»-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հայաստան է ժամանել լիբանանյան պաշտոնական ու գործարար շրջանակների մեծ ու ներկայացուցչական պատվիրակություն։
Այսօր ողջ պատվիրակությունը հյուրընկալվեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում: Այնտեղ երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների նախագահներ Մարտին Սարգսյանը և Մոհամադ Չոքերը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր:
Լրագրողների հետ զրույցում Լիբանանի արդյունաբերության նախարար հայազգի Վրեժ Սաբունջյանը նշեց, որ շնորհակալ է ջերմ ընդունելության համար, ապա երկու երկրների համար կարևորեց Բեյրութ-Երևան-Բեյրութ չվերթի բացումը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Հայաստանի ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը, ով ևս նշեց, որ չվերթի բացումը շատ կարևոր է, ապա հորդորեց օտարերկրյա գործարարներին ներդրումներ կատարել Հայաստանում:







































