Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Կուկը հայտարարել է, որ գերատեսչությունը մեկնաբանություններ չունի Հալեպ քաղաքի շրջանում հումանիտար գործողության մասին Ռուսաստանի և Սիրիայի կառավարության առաջարկությանը, հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք բանակցություններ չենք վարում ռուսների հետ: Դրանք անցկացնում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Եվ ես այդ հարցով բոլոր մեկնաբանությունները պետդեպարտամենտին եմ թողնում»,- ասել է նա:
Կուկն ավելացրել է, որ Պենտագոնը «ըմբռնում» չունի` կապված այդ գործողության հետ:











































