Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Ջոսեֆ Դանֆորդը հուլիսի 31-ին ժամանելու է Թուրքիա։
Հաղորդվում է, որ Դանֆորդը այցի շրջանակներում Անկարայում ունենալու է երկկողմ հանդիպումներ և այցելելու է Ինջիրլիքի ավիաբազայում գտնվող ամերիկացի զինվորականներին։
Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո Դանֆորդն արդեն երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարի հետ։







































