Գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայում մահապատժի վերականգնման հարցով կարող է անցկացվել հանրաքվե.
«Հնարավոր է, որ այդ մասին որոշումն ընդունվի հանրաքվե։ Իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության համակիրները պահանջում են մահապատժի վերադարձ։
Մենք հազարավոր SMS-ներ ու Twitter-ի հաղորդագրություններ ենք ստանում, որոնցում մեզ ասում են, որ եթե դուք չմտցնեք մահապատիժ, ապա մենք այլևս չենք քվեարկի ձեր կուսակցության օգտին»։
Թուրք նախարարը քննադատել է ԵՄ-ին, որի ներկայացուցիչները սպառնացել են անհապաղ դադարեցնել ընկերակցությանը Թուրքիայի անդամակցության հարցը, եթե երկրում մտցվի մահապատիժ. «ԵՄ-ն իրավունք չունի մեզ սովորեցնելու այդ հարցում»։








































