Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում շատ մեծ է մրցակցությունը:
«Մրցակցությունն Անգլիայում շատ մեծ է: Այստեղ բոլորը ձգտում են չեմպիոնության: Երբեմն զարմացնում են այն գումարները, որոնք ակումբները ծախսում են տրանսֆերներ գնելու համար:
Նախորդ մրցաշրջանում մենք չէին կարողանում բավականաչափ գոլեր խփել: Պետք է կարգավորենք մեր խնդիրները: Սակայն ավելի կարևոր է հզորացնել պաշտպանության գիծը»,-ESPN-ը մեջբերում է Վենգերի խոսքերը:










































