Չինաստանի հյուսիսարևելյան Հեյլունցզյան նահանգում կամրջի փլուզման հետևանքով անհետ կորել է 3 մարդ: Դեպքը տեղի ունեցել ուրբաթ օրը, տեղի ժամանակով ժամը 23:00-ին՝ հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Հորդառատ անձրևների պատճառով գետի մակարդակը շարունակել է բարձրանալ: Արդյունքում հեղեղը փլուզել է կամուրջը, ինչի հետևանքով անհետ կորել են դրա վրայով անցնող 2 ավտոմեքենաները և տաքսին: Տեղի իշխանությունները հայտնում են 3 անհետ կորածի մասին, ևս 1-ին հաջողվել է փրկել:
Այժմ արդեն սկսվել են փրկարարա-որոնողական աշխատանքները:







































