Apple կորպորացիայի համահիմնադիրներից մեկը՝ Սթիվ Վոզնյակը, հանդիպել է ռեփեր Քանյե Ուեսթի հետ և խորհուրդներ տվել երգչին՝ նրա բիզնես-նախագծերի վերաբերյալ: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:
«Դա հիանալի զրույց էր, որը տևել է երկու ժամ: Նա ինձ հայտնել է իր վիթխարի բիզնես-ծրագրերը»,- հայտարարել է Վոզնյակը ABC-ի հետ հարցազրույցում: «Ես նրան փոխանցել եմ իմ կարծիքը: Ես մինչ այժմ մտածում եմ լսածներիս մասին»,- ասել է նա:
Նշենք, որ հանդիպումը կազմակերպել էր Քանյեյի ընկերուհի Քիմ Քարդաշյանը, ով Վոզնյակին հրավիրել էր իրենց տուն:
Ավելի վաղ The New York Times-ի հետ զրույցում Քանյեն հայտնել էր, որ տեսնում է իրեն երկրորդ Սթիվ Ջոբսի դերում և միլիարդավոր դոլարների կապիտալիզացիայով կորպորացիայի ղեկավարի պաշտոնում:










































