Mirror-ի փոխանցմամբ՝ Գերմանիայում երեք տղամարդ Pokemon Go-ի համար ծեծկռտուքի հետևանքով դանակով հասցված մարմնական վնասվածքներ են ստացել:
Քաղաքային պարկում գրանցված ծեծկռտուքից հետո լուրջ վնասվածքներ ստացած տղամարդկանց տեղափոխել են հիվանդանոց: Եվս մեկ տուժած ստացել է դեմքի ծանր վնասվածքներ:
Դանակահարությունը տեղի է ունեցել Pokemon Go-ի կողմնակիցների միջև տեղի ունեցած բախման ժամանակ: Սկզբնական շրջանում նրանց միջև սկսվել է հրմշտոց, ինչից հետո նրանցից մեկը հանել է իր դանակն ու սկսել է հարվածներ հասցնել:
Ոստիկանությունը հայտնել է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:










































