Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են 5 տարով ռազմավարական համագործակցության հնգամյա ծրագիր պատրաստելու շուրջ:
Այդ մասին հայտարարել է Իրանի կապի նախարար, ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մահմուդ Վաեզին, որը հանդիպել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի հետ:
Վերջինիս խոսքով՝ Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են շարունակել աշխատանքը բանկային ոլորտում հարաբերությունների զարգացման ուղղությամբ:
Վաեզին հայտարարել է, որ այդ նպատակով Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարն այցելելու է Ռուսաստան:
Ըստ Նովակի՝ «Գազպրոմը» շահագրգռված է Իրանին գազ մատակարարելու զարգացման նպատակով նավթագազային համատեղ նախագծեր իրագործելով:











































