Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ավելի քան 66.000 քաղաքացի պաշտոնանկ է արվել երկրում իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո:
Աշխատանքից հեռացվածների մեծ մասը՝ մոտ 43.000 մարդ, բաժին է ընկել կրթության նախարարությանը: Ապա գալիս են ՆԳՆ-ն՝ 8800 մարդ, առողջապահության նախարարությունը՝ 5600 մարդ, ֆինանսների նախարարությունը՝ 1500 մարդ, կրոնական հարցերով վարչությունը՝ 1100 մարդ:
Մինչև 1000 աշխատակից հեռացվել են պաշտպանության, էներգետիկայի, սոցիալական պաշտպանության, գյուղատնտեսության, տրանսպորտի նախարարություններից:
Թուրքիայի ԱԳՆ-ն աշխատանքից հեռացրել է 88 մարդու: Պաշտոնանկություններն առնչվել են Թուրքիայի բոլոր նախարարություններին ու գերատեսչություններին:











































