Եղիսաբեթ I թագուհու՝ իսպանական «Անհաղթ Արմադայի» ջախջախմանը նվիրված ամենահայտնի դիմանկարը այսուհետ պատկանում է Մեծ Բրիտանիային և առաջին անգամ հասանելի կլինի լայն հասարակությանը: Այս մասին գրում է Guardian թերթը:
Նկարը հեղինակել է անհայտ նկարիչ մոտ 1590 թ., ենթադրաբար, ծովահեն Ֆրենսիս Դրեյքի պատվերով և փոխանցվել է սերնդեսերունդ:
Միջոցների հավաքման լայնածավալ արշավի ընթացքում հանրային ակտիվիստներին հաջողվել է հավաքել անհրաժեշտ 10,3 մլն ֆունտ ստերլինգը և գնել կտավը:
Կտավը կներկայացվի Քվինս-հաուս շենքում, որը գտնվում է Գրինվիչում թագավորական պալատի տեղում, որտեղ ծնվել է Եղիսաբեթ I-ը: Հոկտեմբերին, երբ թանգարանում կավարտվի վերականգնումը, թագուհու դիմանկարը հասանելի կդառնա հանրությանը:










































