ԱՄՆ-ում հակահրթիռային պաշտպանության տարրերից մեկի փորձարկումը, որը նախատեսում էր մեծ հեռահարության բալիստիկ հրթիռի որս, ուրբաթ անհաջողությամբ է ավարտվել: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Թիրախն արձակվել է Կվաջալեյն կորալյան կղզուց (Մարշալյան կղզիներ), իսկ հակահրթիռը՝ Կալիֆոռնիայի հարավային բազայից:
Պենտագոնը խոստացել է անցկացնել անհաջողության պատճառների հետաքննություն: Ավելի վաղ ամերիկացի զինվորականները հայտարարել էին փորձարկումների անցկացման անհրաժեշտության մասին՝ կապված Հյուսիսային Կորեայի կողմից աճող սպառնալիքի հետ:







































