The Globe ամսագրի կողմից տարածած լուրերի համաձայն՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն արդեն մի քանի ամիս է իրեն ազատ կնոջ պես է պահում: Նա ամեն անգամ հայտնվում է պապարացիների տեսախցիկի առաջ տարբեր գիշերային ակումբներում և հրահրում է խոսակցությունների հսկայական ալիք՝ կապված վերջերս իրականացրած դեմքի ձգման վիրահատության հետ:
Ամերիկյան շաբաթաթերթի անանուն աղբյուրները հաղորդում են, որ Հիլարին վաղուց երազում էր ամուսնալուծվել Բիլից, բայց նախկինում դա անել չէր կարող, քանի որ ամուսնալուծությունը կխանգարեր նրա քաղաքական կարիերային: Իսկ Մոնիկա Լևինսկու հետ կապված սկանդալից հետո ամբողջ աշխարհը վստահ էր, որ Քլինթոնների ընտանիքը ոչինչ չի քանդի, բայց պարզվեց, որ այդպես չէ…
Բիլ Քլինթոնը և Հիլարի Ռոդեմը ծանոթացել են Յելի համալսարանում՝ 1971-ին: 1973-ին Հիլարին ստացել է իրավունքի դոկտորի աստիճան, իսկ 1975-ին ամուսնացել քաղաքական մեծ ապագայի հնարավորություններ ունեցող Բիլ Քլինթոնի հետ: Հարսանիքից հետո ամուսինները դասավանդել են Արկանզասում, բայց որոշ ժամանակ անց ամբողջությամբ մտել են քաղաքական դաշտ: Կարծիքներ կային, որ նրանց միության հաջողության գաղտնիքը հետաքրքրությունների ընդհանրության և իրար աջակցելու հիանալի ընդունակության մեջ է:









































