Կահիրեի Թահրիր հրապարակում կրկին սկսվել են պաշտոնանկ արված նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև բախումները: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Անկարգությունները սկսվել են «Մուսուլման եղբայրներ»-ի հոգևոր առաջնորդ Մուհամմադ Բադիի ելույթից հետո, ով կոչ է արել հասնել «բոլոր եգիպտացիների նախագահ» Մուրսիի ազատությանը:
Հավելենք, որ ուրբաթ երեկոյան Եգիպտոսի իշխանություններն ազատ են արձակել «Մուսուլման եղբայրներ»-ի 2 ղեկավարներին՝ Ռաշադ էլ-Բահյումին և Սաադ էլ-Քաթանիին:








































