Ամերիկացի դերասանուհի և երգչուհի Բարբարա Սթրեյզանդը հայտնվել է Մայորկա լողափին՝ առանց շպարի: Լուսանկարից դատելով՝ չի կարելի Բարբարային մեղադրել այն բանում, որ իրեն, այսպես ասած, «աչքաթող է արել», սակայն չի էլ կարելի հիանալ նրա տարեցտարի հանգչող գեղեցկությամբ, գրում է Wday-ը:
Հիշեցնենք, որ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ 70-ամյա կինն անթերի տեսք ուներ: Սակայն Բարբարայի արտաքինի վրա աշխատել էին լավագույն դիմահարդարները, ֆիթնես մարզիչները և ոճաբանները. սրանք դերասանուհու համար 1 մլն դոլար են արժեցել։







































