Իրանի ռազմարդյունաբերական համալիրն իրականացրել է խորհրդային արտադրության C-200 զենիթահրթիռային համակարգերի օպտիմալացում՝ նվազեցնելով դրանց ռեակցիայի ժամանակը:Այս մասին հաղորդում է Farsi գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ռազմաօդային ուժերի գեներալ Ֆարզադ Էսմաելիին:
Նրա խոսքերով՝ այդ բարելավման շնորհիվ զգալիորեն նվազել է այն ժամանակը, որ անհրաժեշտ է հրթիռն արձակելու համար՝ օդում թիրախ հայտնաբերելուց հետո:
Ռեակցիայի ժամանակը հասցրել են նվազագույնի: Տեխնիկական չափորոշիչների մասին գեներալը չի խոսել, սակայն նշել է, որ վերամշակված C-200-ներն այժմ կարող են նվաճել ոչ միայն մարտավարական, այլև շատ այլ թիրախներ։ Դրանք նաև կարող են պարամետրեր փոխանցել այլ զենիթային թիրախների: Համալիրները կարող են հարվածել օդային թիրախներին 200-350 կմ հեռավորության վրա:






































