Մադրիդի «Ռեալ»-ը հրաժարվել է դարպասապահ Անտոնիո Ադանի ծառայություններից: Հիշեցնենք` Ադանն արդեն 16 տարի հանդես է գալիս մադրիդյան ակումբում:
26-ամյա դարպասապահը «արքայական ակումբ» է տեղափոխվել 1997 թվականին: Դիեգո Լոպեսի` «Ռեալ» տեղափոխությունից հետո Ադանը կորցրել է հույսը, որ երբևիցե կընդգրկվի թիմի հիմնական կազմում:
Այդպիսով` «արքայական ակումբ»-ը ազատել է Ադանին պայմանագրի պայմանները կատարելու պարտականություններից: Այժմ նա կարող է ազատ բանակցել այլ ակումբների հետ:








































