Հուլիսի 5-ին, ժամը 16.01-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղի մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորակը, տուժածներ չկան. մեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:
Մեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ ճամփեզրին կայանված՝ Ս. Հայրապետյանին պատկանող, «ՎԱԶ-2121» մակնիշի 51SU444 պետհամարանիշի ավտոմեքենայի արգելակման համակարգը գործարկված չի եղել՝ ինչից ավտո¬մեքենան 7 մետր բարձրությունից սահել է ձորակը. տուժածներ չկան:








































