Google Maps ծառայությունը, որը թույլ է տալիս տեսնել, թե որտեղ է գտնվում աշխարհի ցանկացած կետը, օժտվել է նոր հնարավորությամբ. «Հարրի Փոթերի» երկրպագուները այժմ կարող են «այցելել» Թեք նրբանցք, որտեղից սկսվում է Հոգվարտսի բոլոր դեռատի սիրահարների ուղին: Գոյություն չունեցող փողոցի տաղավարը գտնվում է զվարճանքների թեմատիկ այգում՝ նվիրված Հարրի Փոթերի ֆիլմերին՝ հայտնում է filmpro.ru-ն:
2012թ. Լոնդոնում բացվեց Warner Bros.-ի «Հարրի Փոթերի կախարդական այգի» զվարճանքների այգին, որի ստուդիայում հավաքվել էին դեկորացիաներ ու կոստյումներ:
Այնտեղ հնարավոր էր տեսնել այն նրբանցքը, որը գտնվում է Լոնդոնում, սակայն այնտեղ կարող էին հայտնվել միայն հրաշագործները:
Վերջերս Google Maps Street View ծառայությունը հնարավորություն տվեց ոչ միայն Լոնդոնի հյուրերին ու բնակիչներին լինել կինոսերիալի նկարահանման հարթակներում. ներկայում ցանկացածը կարող է «հայտնվել» նրբանցքում՝ ստուդիայում, որտեղ նկարահանվել են այդ փողոցում տեղի ունեցող դրվագները:











































