Ինչպես հաղորդել է Լիբիայի պետական հեռուստատեսությունը, երեկ ՆԱՏՕ-ի կողմից իրականացված հրթիռակոծության հետևանքով զոհվել է Քադաֆիի բանակի գեներալ-լեյտենանտ Միլադ Հուսեյն Ֆուքին: Այս մասին հաղորդում է BBC հեռուստաալիքը:
Հայտնի է, որ Ֆուքին մի քանի կարևոր զինվորական պաշտոններ է զբաղեցրել բանակում, նաև եղել է հեղափոխական կոմիտեի անդամ: Մասնավորապես, նա զբաղեցնում էր Լիբիայի զինված ուժերի մամուլի քարտուղարի պաշտոնը և հայտնի էր իր ռազմատենչ հայտարարություններով: Միլադ Ֆուքին մասնակցել է Ալ-Զաքիյա քաղաքի ապստամբության ճնշմանը: