Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Նավանեթհեմ Փիլեյն անհանգստացած է Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ»-ի առաջնորդների ձերբակալության մասին հաղորդագրություններով՝ տեղեկացնում է ITAR-TASS-ը:
«Բռնությունը, ինքնակամ ձերբակալությունները, վրեժի անօրինական գործողությունները պետք է դադարեցվեն»,- ասել է Փիլեյը:
Նա ընդգծել է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները և իշխանությունը պետք է զերծ մնան վրեժի ցանկացած փորձերից:
Գերագույն հանձնակատարը հույս է հայտնել, որ երկրում արագ կվերականգնվեն օրենքի գերակայությունը և կառավարման համակարգը, որը կհարգի բոլոր եգիպտացիների իրավունքները:











































