Արժույթի միջազգային հիմնադրամը որոշել է 5.3 մլրդ դոլարի ծավալով Պակիստանին վարկային օգնություն հատկացնել՝ օգնելու ամրապնդել արագ նվազող օտարերկրյա պահուստները: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Որոշումը կոչված է օգնելու հաղթահարել ֆինանսական անկայունությունը երկրում, որտեղ ակտիվորեն գործում են իսլամիստ գրոհայինները: Միևնույն ժամանակ գործարքի պայմաններում ներառված բարեփոխումները կարող են ժողովրդականություն չվայելել պակիստանցիների շարքերում:
Մոտ 6 տարի առաջ Պակիստանն արդեն վարկ ստացել է ԱՄՀ-ից և մինչ օրս 5 միլիարդ դոլար պարտք է: Նախկին կառավարությանը չի հաջողվել իրականացնել վարկատուի շատ պահանջներ, մասնավորապես՝ դեֆիցիտի կրճատումն ու հարկահավաքության բարելավումը:
5.3 միլիարդ դոլարանոց վարկը կտրամադրվի 3 տարվա ընթացքում՝ 3% տոկոսադրույքով:








































