Վաշինգտոն նահանգի իշխանությունները 40 հազար տերմին են փոխել՝ սեքսիզմի դեմ պայքարի նպատակով: Դեմոկրատ նահանգապետ Ջեյ Ինսլիի նախաձեռնած օրենքն ուժի մեջ է մտել այս շաբաթ: Այս մասին հայտնում է Newsru.com-ը:
Փոփոխվել են որոշ բառեր, օրինակ «նորեկ»-ը (freshman): Այսուհետ նորեկներին կասեն «առաջին կուրսի ուսանող», fisherman-ը (ձկնորս) փոխարինվել է fisher-ով:
Վաշինգտոնը դարձել է ԱՄՆ 4-րդ նահանգը, որտեղ ընդունվել է սեքսիստական տերմինների վերացման մասին օրենք:
Նախկինում նման նորարարություններ ներմուծվել են Ֆլորիդայում, Հյուսիսային Կառոլինայում և Իլինոյսում: Եվս 9 նահանգներ մտածում են նման հնարավորության մասին:









































