Մեքսիկայի արևմուտքում գտնվող Կոյուկա-դե-Բենիթես վարչական կենտրոնում (Գերերո նահանգ) հանցագործները գնդակահարել են 12-24 տարեկան 8 երիտասարդների: Այդ մասին հաղորդել է դատախազության ներկայացուցիչը՝ նշում է Irar-Tass-ը:
Արտակարգ իրավիճակը տեղի է ունեցել այգում: Վեց մարդ մահացել է տեղում, իսկ երկուսը՝ հիվանդանոցում:
Դեպքի վայրն առանձնացվել է ոստիկանության ստորաբաժանումներով, սկսվել է հետաքննություն: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները դեռ չեն հրապարակել դաժան հաշվեհարդարի պատճառները:
Նահանգի տարածքում երկար ժամանակ տիրում է ոչ ապահով քրեածին մթնոլորտ: Հանցախմբերը զբաղվում են թմրանյութի վաճառքով, հաճախ են քրեական բախումներ տեղի ունենում, ոչ հազվադեպ դրանց զոհ է դառնում խաղաղ բնակչությունը:








































